201709.05
0

Փաստաբանական գրասենյակների զարգացումը՝ առաջնահերթություն

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը շարունակում է մարզերի փաստաբանների հետ հանդիպում-քննարկումները՝ ներկայացնելով նախընտրական ծրագրի հիմնադրույթները:

Հերթական հանդիպումը Գեղարքունիքի մարզում էր:

Արա Զոհրաբյանը կարևորեց փաստաբանական գրասենյակների զարգացման անհրաժեշտությունն ու հնարավորությունները, մասնավորապես ժամանակակից տեխնոլոգիաների ու գործիքների կիրառման հնարավորությունները, որոնք նկատելիորեն արդյունավետ կդարձնեն փաստաբանների աշխատանքի պլանավորումն ու իրականացումը, ինչպես նաև հաշվետվողականությունը:

Ցավոք, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման բացակայությունն արտահայտված է: Այսօր կան անգամ հեռախոսային հավելվածներ, որոնք կհեշտացնեն աշխատանքը, գրասենյակների կառավարումը, պլանավորումը,-նշեց Արա Զոհրաբյանը:

Պալատի նախագահի թեկնածուն, որպես աշխատանքի արդյունավետության, ինչպես նաև փաստաբանի աշխատանքի գնահատման գործիք, կարևորեց վստահորդի հետ աշխատանքում հաշվետվողականությունն ու համակարգված աշխատանքը՝ մասնավորեցնելով, որ երբ վստահորդը քայլ առ քայլ տեսնում է իր համար կատարած աշխատանքի ծավալը, առավել արժևորվում է փաստաբանի գործառույթը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ծրագրային դրույթներին, հանգամանալից քննարկվեցին անցած 4 տարիներին արված գործերը, ներկայացվեցին առաջիկա տարիների համար նախանշված առաջնահերթությունները:

 

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի
թեկնածու Արա Զոհրաբյանի մամուլի պատասխանատու

Սաթենիկ Մկրտչյան