201709.01
0

Նորագույն տեխնոլոգիաները՝ Փաստաբանների պալատում

Քարոզարշավի շրջանակում Գյումրիում փաստաբանների հետ հանդիպման ընթացքում ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը խոսեց նաև հանրային պաշտպանի ինստիտուտի որակի պահպանման և բարելավման մասին: Նրա ներկայացմամբ՝ հանրային պաշտպանների թիվն ավելացել է 5-ով, ինչը հնարավորություն է տալիս նկատելիորեն արդյունավետ կազմակերպել մարզային աշխատանքները:

Հանրային պաշտպանների գնահատման մրցութային համակարգը թույլ է տալիս գնահատել պաշտպանի ջանասիրությունը, կատարած աշխատանքի արդյունավետությունը: Առավելագույնի ձգտումը, բարձր միավորներ հավաքելը պաշտպանին հնարավորություն են տալիս ևս մեկ տարով երկարաձգել պայմանագիրը:

Կարևորվեց նաև Հանրային պաշտպանի գրասենյակում ներդրված մոնիտորինգի, ինչպես նաև էլեկտրոնային հանրային պաշտպանի համակարգերը: Այն իրականություն է դարձել արտերկրի գործընկեր կազմակերպությունների օգնությամբ.

Այսօր այդ համակարգը թանկ համակարգ է, ամերիկյան և եվրոպական գործընկերների օգնությամբ այն իրականություն է դարձել: Մենք գումարի հետ գործ չենք ունեցել, իրենք ընտրել են ծրագրավորողներին, մեր կողմից տեխնիկական պահանջներն ենք ներկայացրել,-նշեց Արա Զոհրաբյանը:

Համակարգի ներդրումը նկատելիորեն բարձրացրել է Հանրային պաշտպանի գրասենյակի հաշվետվողականությունն ու աշխատանքի արդյունավետ կառավարումն ու վերստուգումը:

ՀՀ փաստաբանների պալատի
նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանի
մամուլի պատասխանատու՝ Սաթենիկ Մկրտչյան