ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ԾՐԱԳԻՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
201708.28
0

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ԾՐԱԳԻՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

17.06.2017 Հունիսի 16-ին ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի և Խորհրդի անդամների նախաձեռնությամբ Գյումրիում իրականացել է մարզերում իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու ծրագրի առաջին հանդիպումը։ Անդրադառնալով մարզակենտրոն Pro Bono խորհրդատվություն տրամադրելու Պալատի նախաձեռնությանը՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հիշեցրել է, որ յուրաքանչյուր հինգշաբթի Փաստաբանների պալատում քաղաքացիների համար բաց դռների օր է նշանակված, ինչը գործում է անխափան՝ հնարավորություն…

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿ Է ԲԱՑՎԵԼ ՆՈՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
201708.28
0

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿ Է ԲԱՑՎԵԼ ՆՈՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

07.06.2017 Հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում բացվել է 20 երիտասարդ փաստաբանի համար նախատեսված աշխատասենյակ: Աշխատասենյակը կահավորվել է համակարգիչներով և այլ անհրաժեշտ տեխնիկայով և պետք է հանձնվի ՀՀ փաստաբանական դպրոցը նոր ավարտած փաստաբաններին՝ երիտասարդ փաստաբաններին օժանդակելու ծրագրի շրջանակներում: Աշխատասենյակն օգտագործելու իրավունք ունեցող փաստաբանների (շահառուների) ընտրությունը կազմակերպելու է ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդական խորհուրդը: Բացման հանդիսավոր արարողությանը…

ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ` «ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՆԱՄԱԿ» ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ.IRAVABAN.NET
201708.28
0

ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ` «ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՆԱՄԱԿ» ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ.IRAVABAN.NET

19.09.2014  Արա Զոհրաբյանը փաստաբանների պալատի նախագահի գործունեությունը սկսեց, ինչպես ինքն է ասում, «պատերազմական նամակով»: Նա ՓՊ նախագահ ընտրվեց նախորդ տարվա սեպտեմբերի 14-ին, իր պաշտոնը ստանձնեց’ հոկտեմբերի 4-ին: Հենց նույն օրը շրջանառության մեջ դրվեցինին փաստաբանների նկատմամբ ֆինանսական բեռի ավելացման երկու օրենքների նախագծեր, ինչին կտրուկ դեմ էր փաստաբանական համայնքը և որի դեմ «պատերազմ» հայտարարեց պալատն իր նախագահով:…

201708.28
0

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

16.05.2017 2017թ. մայիսի 12-ից 13-ը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցել է Վրաստանի փաստաբանների միության կողմից կազմակերպված երկրորդ միջազգային գիտաժողովին: Գիտաժողովի հիմնական ուղղվածությունը ժամանակակից փաստաբանության մարտահրավերների քննարկումն էր: Գիտաժողովի բացմանը մասնակցել են նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն: Գիտաժողովին բացման խոսքերով հանդես են եկել…

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՄԻԱՑԵԼ Է «ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ» ՀՈՒՇԱԳՐԻՆ
201708.28
0

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՄԻԱՑԵԼ Է «ՄԵԿ ԳՈՏԻ, ՄԵԿ ՃԱՆԱՊԱՐՀ» ՀՈՒՇԱԳՐԻՆ

15.05.2017 ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Էմիլ Ամիրխանյանը մայիսի 11-ից եռօրյա այցով Հոնկ Կոնգի իրավաբանական համայնքի ( փաստաբանների միություն) հրավերով մասնակցել է համայնքի 110 ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին, այդ թվում՝ մասնագիտական համայնքին վերաբերող միջազգային կոնֆերանսին: Միջոցառումների շրջանակում ՀՀ փաստաբանների պալատը միացել է մասնակից երկրների միջև ստորագրվող ՝«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համագործակության հուշագրին: Այն նպատակաուղղված…

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ, ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
201708.28
0

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ, ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

21.04.2017  Ապրիլի 21-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել «Միջազգային գործերի իրավական պաշտպանությունը. Օտարերկրյա գործարարները Հայաստանի Հանրապետությունում և հայ գործարարները արտերկրում» թեմայով միջազգային սեմինար-քննարկում։ Ողջունելով ներկաներին՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն արձանագրել է, որ 2015թ. մայիս ամսին Փարիզի փաստաբանների միության նախագահի նախաձեռնությամբ ստեղծված Փարիզ-Հայաստան կոմիտեն այս կարճ ժամանակահատվածում արդեն թվով երրորդ միջազգային քննարկում-սեմինարն է…

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՆ ԱՐԽԻՎԻ ՏԱՐԱԾՔ Է ՆՎԵՐ ՍՏԱՑԵԼ
201708.28
0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՆ ԱՐԽԻՎԻ ՏԱՐԱԾՔ Է ՆՎԵՐ ՍՏԱՑԵԼ

10.04.2017  Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին Երևանի Զաքիյան 2 հասցեի շենքի համասեփականատեր «Գոհարիկ» ՍՊԸ տնօրեն Սամվել Խաչատրյանը արխիվի տարածք է նվիրել: Նվիրատվության ձևակերպումները կկատարվեն մոտ ապագայում: Արխիվի համար նախատեսված տարածքի հիմնանորոգման, կահավորման ծախսերը հոգացել է փաստաբանների պալատը: Այսօր տարածքի փաստացի հանձնման-ընդունման ակտ ստորագրելու ժամանակ Սամվել Խաչատրյանը նշել է, որ կարևորում է փաստաբանական կառույցի դերը և միշտ…

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼԱՊՇԻՆԻ ԳՈՐԾՈՎ
201708.28
0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼԱՊՇԻՆԻ ԳՈՐԾՈՎ

08.02.2017  2017թ. փետրվարի 7-ին Բելառուսի Հանրապետությունը Ալեքսանդր Լապշինին հանձնել է Ադրբեջանական  Հանրապետությանը։ Փաստերի ժամանակագրական  ուսումնասիրությունը վկայում է, որ այս գործընթացը ծագել և իրականացվել է միայն քաղաքական նպատակներով՝ շրջանցելով ներպետական և միջազգային իրավական կարգավորումները։ Այսպես՝ 2016թ. դեկտեմբերի 15-ին Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում՝ ադրբեջանական իշխանությունների պահանջով։ Ինչպես պարզ է դարձել Լապշինի վերաբերյալ ինտերպոլով միջազգային հետախուզում չի…

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՏ
201708.28
0

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՏ

16.11.2016  Նոյեմբերի 16-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը երկու կառույցների միջև փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Հուշագրով նախատեսվում է համատեղ քննարկել հարկային և մաքսային ոլորտները կարգավորող իրավական ակտերում առկա բացթողումները, տարընթերցումները, մշակել նոր նախագծեր և լուծել մաքսային ու հարկային ոլորտներում վարչարարություն կամ դատավարական գործողություններ իրականացնելու ժամանակ ծագող խնդիրները: Արա…

«ՓԱՍՏԱԲԱՆ ԵԶԵԳԵԼՅԱՆ» ԹՈՇԱԿԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԹԻՎԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐԸ
201708.28
0

«ՓԱՍՏԱԲԱՆ ԵԶԵԳԵԼՅԱՆ» ԹՈՇԱԿԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԹԻՎԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐԸ

10.10.2016  Հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ 50 փաստաբանի «Փաստաբան Եզեգելյան» թոշակի շրջանակներում տրամադրվել է մեկ տարվա անդամավճարի մարման վերաբերյալ հավաստագրեր: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հավաստագրերը հանձնելու հանդիսավոր արարողությանը ներկայացրել է Փարիզի փաստաբանների միության անդամ, ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ, թոշակի համահիմնադիր Ռայմոն Եզեգելյանի հետ Պալատի շարունակական համագործակցությունը: Նա, շնորհակալություն հայտնելով բարերարին,…