ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆ ԾՐԱԳԻՐԸ
03.06.2016 Հունիսի 3-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել «Հանրային պաշտպան» էլեկտրոնային ծրագրի պաշտոնական մեկնարկը: Ծրագիրն իրականացվել է ABA ROLI հայաստանյան ներկայացուցչության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Այն ամբողջական տեղեկատվական բազա է, որը հնարավորություն է ընձեռում կենտրոնացնել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գործող Հանրային պաշտպանի գրասենյակների փաստաթղթաշրջանառությունը: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը բացման խոսքում շնորհավորել է…