201708.28
0

Փախստականները տեղյակ չեն իրենց իրավունքներից

10, 10. 2014

Այսօր ՀՀ փաստաբանների պալատի և ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ տեղի ունեցավ Սիրիայից Հայաստան տեղահանված անձանց համար նախատեսված «հաճախ տրվող իրավական հարցերի» տեղեկատվական ձեռնարկի շնորհանդեսը, որին ներկա էր նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Վերջինս իր ելույթում նշեց, որ ՀՀ փաստաբանների պալատը, նկատի ունենալով Սիրիայից տեղահանված անձանց համար պաշտպանություն, պատշաճ ընդունելություն ապահովելու, ինչպես նաև Հայաստանում նրանց ինտեգրմանն ուղղված քայլեր ձեռնարկելու կարևորությունը, ձեռնամուխ է եղել «Սիրիահայերին իրավական աջակցություն» փաստաբանական ծրագրի իրագործմանը։