201709.01
0

Սյունիքի մարզի փաստաբանների հետ հանդիպման ընթացքում ներկայացվեցին փաստաբանության առջև ծառացած հիմնական մարտահրավերները

Սյունիքի մարզում կատարած քարոզարշավի ընթացքում անդրադարձ է եղել ինչպես Պալատի ներքին խնդիրերին, այնպես էլ արտաքին մարտահրավերներին, որոնք իրական խոչընդոտ են Պալատի, ինչպես նաև փաստաբանական հանրության զարգացման համար:

Արա Զոհրաբյանը հայտնել է, որ վերջին 4 տարիների ընթացքում 3 հիմնական գործընթացի ենք դիմակայել: Առաջինը, երբ օրենքի նախագծի համաձայն պետք է սահմանվեր 60.000 դրամ պետական տուրք և Արդարադատության նախարարությունը պետք է փաստաբանների ռեեստրը վարեր, ինչը կասեցվեց: Հաջորդը փաստաբանների քաղաքացիական գործերով դատական ներկայուցուցչությունը որպես մենաշնորհային սահմանող նորմի վիճարկումն էր ՀՀ սահմանադրական դատարանում: Սա լուրջ վտանգ էր, քանի որ ցանկանում էին ասել, թե քաղաքացիական գործերով ոչ իրավաբանը կարող էր գնալ դատարան:

Երրորդ խնդիրը ՀՀ ազգային ժողովի պատգամավորի կողմից օրենսդրական նախաձեռնության շրջանակում քաղաքացիական դատավարության օրենսգրքի այն նորմերի փոփոխության մասին օրենքի նախագծի քննարկումն էր, որով կրկին ցանկանում էին վերացնել փաստաբանների մենաշնորհը քաղաքացիական դատավարությունում: Այս գործընթացը նույնպես հաջողություն չունեցավ:

Արա Զոհրաբյանի խոսքով բավական լուրջ աշխատանք է պահանջվել նշված հիմնահարցերի լուծումը ճիշտ ուղու վրա դնելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև արդարադատության իրականացման և դատական անկախության ապահովման գործընթացում առաջացող բարդություններին, պետական որոշ մարմիններից փաստաբանների՝ իրավաբանական օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու դիմումների մերժումների փաստին, անվճար իրավաբանական օգնությանը վերաբերող ծառայությունների հարկմանը:


ՀՀ փաստաբանների պալատի
նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանի
մամուլի պատասխանատու՝ Սաթենիկ Մկրտչյան