201708.28
0

ՇՈՒՐՋ 550 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԱՑԵԼ

ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ փաստաբանական դպրոցի համատեղ նախաձեռնած խորհրդատվությունները շարունակվում են: Երեկ՝ օգոստոսի 27-ին (հինգշաբթի), խորհրդատվություն են ստացել ստացել ավելի քան 30  քաղաքացիներ:

Քաղաքացիները խորհրդատվություն են ստացել կեսաթոշակների, նպաստների ստացման, սեփականության, բնակարանային խնդիրների, ինչպես նաև վճիռների բողոքարկման ընթացակարգերի շուրջ:

Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը սկսել է մարտ ամսին և մինչև օրս խորհրդատվության իրականացմանը փաստաբանների հետ միասին մասնակցել են ՀՀ փաստաբանական դպրոցի 97 ունկնդիրներ:

Հինգշաբթի օրերին, մարտ ամսից մինչ օրս խորհրդատվություն են մատուցել ավելի քան 550 քաղաքացիների:

Այս նախաձեռնությունը շարունակական է լինելու: