201709.05
0

Բազմապատկվել է ՀՀ փաստաբանների պալատի ծանրաբեռնվածությունը

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում փաստաբանների հետ հանդիպման ընթացքում ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանն անդրադարձավ փաստաբանական համայնքում որոշակիորեն շրջանառվող մի քանի հարցերի:

Եթե 2012 թվականին ունեցել ենք 700 դիմում, չհաշված Հանրային պաշտպանի գրասենյակի դիմումները, ապա 2016թ.-ին այդ թիվն անցել է 3000-ը, փաստաբանների թիվն ավելացել է 400-ով, մեր աշխատանքն է շատացել՝ նոր շենք ենք ստացել, ավելի շատ սպասարկման անհրաժեշտությամբ:— նշեց Արա Զոհրաբյանը:

Փաստաբանների պալատի աշխատանքների կառավարման մասին խոսելիս Արա Զոհրաբյանը մատնանշեց ֆինանսական գործառույթների կառավարման համակարգի ներդրումը, աշխատանքային ու ոլորտային պատասխանատվության սահմանումը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի
թեկնածու Արա Զոհրաբյանի մամուլի պատասխանատու

Սաթենիկ Մկրտչյան