201709.05
0

Փաստաբանների պալատը 40 այլ պետությունների փաստաբանական կառույցների հետ է համագործակցում

Խոսելով այլ պետությունների փաստաբանական կառույցների հետ համագործակցության արդյունավետության մասին՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը նշեց, որ շուրջ 40 կառույցի հետ արդեն իսկ կնքված են համաձայնագրեր, հուշագրեր:

ՀՀ փաստաբաններն այսուհետ իրավունք ունեն մասնակցելու Անգլիայի փաստաբանների որակավորման քննություններին և ստանալու Անգլիայի և Ուելսի փաստաբանի (Solicitor) արտոնագիր Անգլիայի և Ուելսի փաստաբանների կարգավորող մարմինը (Solicitors Regulation Authority) Հայաստանի Հանրապետությանը և ՀՀ փաստաբանների պալատին 2015 թվականի օգոստոսի 11-ին ընդգրկել է «ճանաչված իրավազորությունների» ցանկում, որը հնարավորություն է տալիս կարգավորող մարմնի կողմից իրականացվող QLTS (Qualified Lawyers Transfer Scheme) ծրագրի միջոցով ՀՀ փաստաբաններին մասնակցել Անգլիայում համապատասխան որակավորման քննություններին և ստանալ Անգլիայի և Ուելսի փաստաբանի (Solicitor) արտոնագիր:

Մենք ունենք գործընկեր, ով Անգլիայում անցել է այդ գործընթացը,-նշում է Զոհրաբյանը:

Հանդիպման ընթացքում թեկնածուն անդրադարձավ նաև ներպետական կառույցների, կազմակերպությունների հետ հուշագրերին ու համաձայնագրերին, որոնք միտված են աշխատանքի արդյունավետությանն ու նոր հնարավորություններին:


ՀՀ փաստաբանների պալատի նախագահի
թեկնածու Արա Զոհրաբյանի մամուլի պատասխանատու

Սաթենիկ Մկրտչյան