201708.28
0

ՌԱՅՄՈՆ ԵԶԵԳԵԼՅԱՆԻ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ

27.04.2015

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և Ֆրանսիայի քաղաքացի ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ Ռայմոն Եզեգելյանն այսօր՝ ապրիլի 27-ին, կնքել են նվիրաբերության վերաբերյալ հուշագիր:


Այս հուշագրի համաձայն Ռայմոն Եզեգելյանը նվիրաբերելու է 80 (ութսուն) փաստաբանների համար մեկ տարվա անդամավճարների հանրագումարը։
Հուշագիրն ստորագրելուց հետո Արա Զոհրաբյանը շնորհակալություն հայտնեց Ռայմոն Եզեգելյանին աջակցության համար և տեղեկացրեց, որ 80 փաստաբաններն ընտրվելու են միայն մարզերից՝ որոշակի չափանիշներով, ինչին առանձին կարգով կանդրադառնա։