201709.07
0

Հանդիպում Տավուշի մարզի փաստաբանների հետ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը շարունակում է հանդիպումները մարզերի փաստաբանների հետ:

Ներկայացնելով անցած 4 տարիների ընթացքում իրականացված աշխատանքները՝ Արա Զոհրաբյանը Իջևանում՝ Տավուշի մարզի գործընկերների հետ, քննարկեց Պալատի զարգացմանը խոչնտոդող ներքին ու արտաքին մարտահրավերները, մասնավորապես փոքրաթիվ փաստաբանների կողմից «կեղծ օրակարգի» ներմուծումը փաստաբանական համայնք, անհանդուրժողականության կոչերն ու դրա դրսևորումները: Այս համատեքստում կարևորվեց փաստաբանների միասնականության գաղափարը:


Իհարկե, գնահատականը դուք կտաք, բայց յուրաքանչյուր մարդ ինքն իր մաշկի վրա կզգա՝ ինչքան դժվարություններ կան: Ներդրվեց մարզային համակարգողի ինստիտուտը: Օրինակ, երբ մենք շրջագայում էինք 4 տարի առաջ նախընտրական ծրագրով, ցանկացած մարզում կազմակերպվածություն չկար: Ոչ բոլոր փաստաբաններն էին իրար ճանաչում, երբեմն ահավոր թշնամական հարաբերություններ կային: Հիմա, որ գնում ենք մարզեր, անկեղծ ասած, հաճույք եմ ստանում, երբ տեսնում եմ կազմակերպված փաստաբանական համայնք,- նշեց Արա Զոհրաբյանը:


Պալատի նախագահի թեկնածուի ներկայացմամբ իր նախորդ ծրագրային 67 դրույթից 65-ն իրականություն են: Ծրագիրը կատարված է՝ թերի են երկու կետ: 1-ինը՝ հանրային պաշտպանի գրասենյակում խրախուսման եղանակի ներդրումն ու փաստաբաններին դասային աստիճաններ շնորհելուն է վերաբերում: Այս դրույթն իրականացված է մասամբ՝ հանրային պաշտպանի գրասենյակում ներդրված է և գործում է փաստաբանին մոտիվացնող համակարգ: Իսկ փաստաբաններին դասային աստիճաններ շնորհելը հավասար փաստաբանների դեպքում արդարացված չէր:Երկրորդը՝ վարքագծի կանոնակարգի աշխատանքները կասեցվել է, քանի որ շրջանառության մեջ է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունելուց հետո վարքագծի կանոնագրքում փոփոխությունների անհրաժեշտություն էր առաջանալու:


ՀՀ փաստաբանների պալատի
նախագահի թեկնածու
Արա Զոհրաբյանի
մամուլի պատասխանատու՝ Սաթենիկ Մկրտչյան