ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՆ ԱՐԽԻՎԻ ՏԱՐԱԾՔ Է ՆՎԵՐ ՍՏԱՑԵԼ
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին Երևանի Զաքիյան 2 հասցեի շենքի համասեփականատեր «Գոհարիկ» ՍՊԸ տնօրեն Սամվել Խաչատրյանը արխիվի տարածք է նվիրել: Նվիրատվության ձևակերպումները կկատարվեն մոտ ապագայում:
Արխիվի համար նախատեսված տարածքի հիմնանորոգման, կահավորման ծախսերը հոգացել է փաստաբանների պալատը: Այսօր տարածքի փաստացի հանձնման-ընդունման ակտ ստորագրելու ժամանակ Սամվել Խաչատրյանը նշել է, որ կարևորում է փաստաբանական կառույցի դերը և միշտ պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել Պալատին: Այդ պատճառով է նաև, որ ընդհանուր շենքի երեսպատման և բարեկարգման աշխատանքներ կատարելու ժամանակ փաստաբանների պալատին չի ներգրավել ծախսերի կատարմանը:
Արա Զոհրաբյանը փաստաբանական համայնքի անունից շնորհակալություն է հայտնել Սամվել Խաչատրյանին արխիվի տարածք նվիրելու համար՝ հավելելով, որ այն կուտակված փաստաթղթերը պահեստավորելու առումով իսկապես անհրաժեշտ էր:
Արխիվը ծառայելու է նաև որպես Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաթղթերի պահոց: