ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑԻՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ. IRAVABAN.NET
«ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից կազմակերպված Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի ունկնդիրները այսօր հանդիպում ունեցան ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ: Սակայն մինչ ՓՊ նախագահի հետ հանդիպումը, դպրոցի ունկնդիրները հյուրընկալվեց Հանրային պաշտպանի գրասենյակում (ՀՊԳ):
ՀՊԳ ղեկավար Մելանիա Առուսատմյանը շրջայց կազմակերպեց Հանրային պաշտպանի գրասենյակում, ներկայացրեց գրասենյակի կառուցվածքը կազմը, հանրային պաշտպաններ ներգրավելու, քաղաքացիներին իրավաբանական օգնություն տրամադրելու ընթացակարգերը և պատասխանեց ունկնդիրների հարցերին: Տիկին Առուստամյանը նշեց, որ հայաստանյան ՀՊԳ մոդելը առավել արդյունավետ է գործում, քան նախկին մոդելն էր, որը մի շարք խախտումների և զավեշտալի դեպքերի առիթ էր դառնում: Օրինակ, պաշտպանի աշխատանքի ժամաքանակի վերաբերյալ տեղեկանք էին տալիս քննիչները, և դեպք էր եղել, երբ պարզվել էր, որ փաստաբանը օրական 48 ժամ աշխատել էր: Այնուհետև ունկնդիրները շրջայց կատարեցին Փաստաբանական դպրոցում: Դպրոցի փոխտնօրեն Ռոման Ահարոնյանը սաներին ներկայացրեց, թե ինչպես են ընդունվում դպրոց, ավարտում, ինչպես են ստանում փաստաբանի աստիճան, նաև պատասխանեց ուսումնական առկա և հեռահար ձևերի մասին հարցերին: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը երիտասարդ իրավաբաններին և իրավաբան ուսանողներին հետաքրքիր օրինակներով ներկայացնում էր փաստաբանի աշխատանքի թե դժվար, թե հաճելի կողմերը, փաստաբանական համայնքի անցած ճանապարհը, Փաստաբանների պալատի կառուցվածքը, խնդիրները: Դպրոցի ունկնդիրների մեկի այն հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում ոչ ազնիվ ճանապարհով վաստակող փաստաբաններին, Արա Զոհրաբյանը պատմեց, որ այս ուղղությամբ էլ բավականին դժվար ճանապարհ են անցել և ներկայումս էլ շարունակում են պայքարել նման փաստաբանների դեմ: