201708.28
0

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ. Artsakhtv.am

25.03.2016

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը Արա Զոհրաբյանի գլխավորությամբ «Իրազեկ բանակ» ծրագրի շրջանակներում երկօրյա աշխատանքային այցով գտնվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: 2016 թվականի մարտի 25-ին փաստաբաններին ընդունել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը: Նախագահի հետ հանդիպմանն արծարծվել են Արցախի և Հայաստանի համապատասխան կառույցների փոխգործակցությանն առնչվող հարցեր: Նախագահը նշել է համագործակցության օգտակարությունն ու պահանջվածությունը իրենց հանրապետության համար:

Արցախի հեռուստաընկերության անրադարձը՝ ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակության այցին: