201708.28
0

ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ` «ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՆԱՄԱԿ» ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ.IRAVABAN.NET

19.09.2014 

Արա Զոհրաբյանը փաստաբանների պալատի նախագահի գործունեությունը սկսեց, ինչպես ինքն է ասում, «պատերազմական նամակով»: Նա ՓՊ նախագահ ընտրվեց նախորդ տարվա սեպտեմբերի 14-ին, իր պաշտոնը ստանձնեց’ հոկտեմբերի 4-ին: Հենց նույն օրը շրջանառության մեջ դրվեցինին փաստաբանների նկատմամբ ֆինանսական բեռի ավելացման երկու օրենքների նախագծեր, ինչին կտրուկ դեմ էր փաստաբանական համայնքը և որի դեմ «պատերազմ» հայտարարեց պալատն իր նախագահով: Պարոն Զոհրաբյանի մեկամյա գործունեությունը այս մի կետով չի սահմանափակվում: Նրա պաշտոնավարման ընթացքում պալատում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն շարունակում են հրատապ մնալ մի շարք խնդիրներ, որոնց անդրադարձել է Իրավաբան.net-ը:

Ձեր հարցազրույցներում հաճախ եք անդրադարձել մարզերում փաստաբանների վիճակին’ շեշտելով, որ այն գոհացուցիչ չէ: Արդյոք խնդրի լուծման բանալին գտե՞լ եք:

Չեմ կարող ասել, որ բանալին գտել եմ, բայց փորձում ենք մի շարք միջոցառումներ իրականացնել, որպեսզի, մարզերում վիճակն ավելի բարելավենք: Մասնավորապես շատ մարզերում փաստաբանները չունեին նույնիսկ սեփական գրասենյակները, հիմա էլ այդ խնդիրը հրատապ է: Այդ իմաստով արդեն մի քանի պայմանավորվածություններ ունենք, մասնավորապես Արարատի մարզպետի հետ: Հետևյալ տրամաբանությամբ’ ասում ենք մեզ տրամադրենք տարածք, մենք ապահովենք փաստաբանների համապատասխան տեխնիկայով, դրա փոխարեն փաստաբանները ամսական առնվազն մեկ անգամ այդ համայնքի բնակչությանը անվճար իրավաբանական օգնություն ցույց կտան: Արարատի մարզում շուտով մեկ գրասենյակ կբացվի, զուգահեռ Արմավիրի մարզում բացվեց գրասենյակ: Ավելին ասեմ’ նոր իստիտուտ ներդրվեց’ մարզային համակարգող ինստիտուտը, այսինքն’ մարզերի փաստաբանները իրենց միջից ընտրում էին մարզային համակարգողի, որը համակարգում է մարզային փաստաբնների խնդիրները և դրանք ներկայացնում պալատին: Բացի այդ, մարզերում կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, իսկ ներկայումս հեռավար վերապատրաստման դասընթացների մոդելն ենք ցանկանում ներդնել, որպեսզի մեր գործընկերները կարողանան իրենց գտնվելու վայրից ինտերնետային կապի միջոցով մասնակցեն դասընթացներին:

Այս ընթացքում ի՞նչ հարաբերություններ եք հաստատել միջազգային կառույցների հետ, իսկ ավելի ստույգ’ իրականացվե՞լ են համատեղ ծրագրեր արտասահմանյան փաստաբանների կառույցների մասնակցությամբ:

Այո, 2013թ. դեկտեմբերին մենք դարձանք փաստաբանների միջազգային միության անդամ, որի նստավայրը գտնվում է Փարիզում, այդ կառույցին անդամակցում են 200-ից ավելի պետություններ: 2013թ. նոյեմբերին ՀՀ ՓՊ-ի և Փարիզի պալատի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որի շրջանակներում այս տարի երկու փաստաբանների ուղարկելու ենք Ֆրանսիա’ վերապատրաստման դասընթաց անցնելու: Կնքվել են համագործակցության հուշագրեր նաև Բելառուսի, Վրաստանի և Մարսել քաղաքի փաստաբանների պալատների միջև:

Շարունակությունը տես այստեղ